Ելքի կտսեր դպրոց, մուտք՝ Մայր դպրոց

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում: Շատ եմ սիրում Արևելյան դպրոցի վերնատունը, այնտեղ ամբողջը փայտից է, հատկապես սիրումեմ նայել վերնատան պատշգամբից։
Ներկայացրու ֆոտոյով․․․

Ներկայացրու Արևելյան դպրոցի ներսն ու դուրսը քո լուսանկարներով ու մեկնաբանություններով․․․ Չմոռանաս քո տնկած ծառն կամ թուփ նկարել ու նշեք ե՞րբ ես տնկել ո՞ւմ հետ․․․

Արևլյան դպրոցի բակը մշակված է, կանաչապատ,խնամված ու սիրելի։

Գրիր մեկ նախադասություն, բառակապակցություն, որը բնութագրում է քո կրտսեր դպրոցին։

Փոքրիկների աշխարհ

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։ https://arpihakobyaniblog.wordpress.com/2021/03/14/1600/#respond

Այս նախագծում ես արտասանում եմ Եղիշե Չարենցի <<Անքնություն>> բանաստեղծությունը։

Նախագիծը անում եմ եղբորս հետ։ Նա կիթարով նվագում է, իսկ ես արտասանում եմ։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Հրապարակիր ցանկը։ Այս տարի կարդացել եմ <<Հազարան հավքը>>, <<Եղեգնուհի>>․․․

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Ներկայացրու քո ընթերցման տեսանյութը։ https://arpihakobyaniblog.wordpress.com/2020/12/06/%d5%a1%d5%be-%d5%ab%d5%bd%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab%d6%81-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%af-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a8/

Ես շատ սիրեցի Ավ. Իսահակյանի (Կյանքից թանկ բանը) Այնտեղ խոսվում է մարդու ազատ ապռելու մասին։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։ Կարողանում եմ վարժ խոսել ռուսուրեն։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը: Ես իմ աշխատանքները կատարել եմ սիրով և ինձ համար չկա հաջող նյութ։

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկիր` հղումներով ներկայացրու․․․ Մասնակցել եմ Սարդարապատի ճամփորդությանը, քաղաքային ճամփորդությունների։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։ Ես իմ աշխատանքները կատարել եմ սիրով և ինձ համար չկա անհետաքրքիր նյութ։

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։ https://arpihakobyaniblog.wordpress.com/2021/04/19/%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%be%d6%84/ Շատ հետաքրքիր էր <<Հազարան հավք>> պատմությունը, որտեղ պատմում է թագավորի տղա Արեգի խելացիության, խիզախության, բարիության մասին։

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում: 6-րդ դասարանում մտածում եմ, որ ավելի լավ օտար լեզուներ պարապել։

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։ Կհիշեմ իմ բոլոր ուսուցիչներին, չնայած նրանց կայցելեմ։

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում: Նոր միջավայր, նոր ընկերներ և ուսուցիչներ։

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։ Մեծ գրադարան։

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ: Ոչ, որովետև շատ եմ սիրում իմ Արևելյան դպրոցը։

Երեք բան, որ կուզեիր փոխել Արևելայն դպրոցում․․․ Արևելյան դպրոցը ինձ համար հարազատ է և ոչինչ չէի ուզի փոխել։

Երկու բան, որ Արևելյան դպրոցից կտանես Մայր դպրոց․․․ Ընկերասիրություն, սեր դեպի բնությունը և մարդկանց հանդեպ։