Ավագ շաբաթ

Ավագ երկուշաբթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Երուսաղեմի տաճարը մաքրելու օրն է։

Ավագ երեքշաբթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է։ Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը և Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաև Ջրհեղեղը և մարդկության կրկին սկզբնավորումը։

Ավագ չորեքշաբթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսի մատնության հիշատակի օրն է։ Հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը։ Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը։ Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը։

Ավագ հինգշաբթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է։ Ըստ Ավետարանի այդ օրը հաստատվել է Սբ. Հաղորդության խորհուրդը։ Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ։ Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ։ Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը։ Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը։ Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ։

Ավագ ուրբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է։ Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը՝ մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը։ Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոս պատարագվեց խաչի վրա։ Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը։

Ավագ շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Ըստ եկեղեցական ուսմունքի՝ Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը։ Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ։

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

Հարցեր, առաջադրանքներ 
1․ Արան թագավորն ու Անմահական այգին․ գրիր սցենար այս հատվածի համար․ նոր կերպարներ կարող ես ստեղծել․․․Սցենարը տեղադրիր բլոգումդ ու հղումն ուղարկիր․․

Հեղինակ – Շատ – շատ հին ժամանակ ապրում էր մի բարի ու արդար թագավոր։ Երբ ծերանում է, կանչում է իր օգնականներից մեկին։

Օգնական – Իմ արքա, լսում եմ Ձեզ։

Թագավոր – Ես արդեն ծեր եմ։ Ուզում եմ, որ այնպիսի մի բան անեմ, որ մարդիկ ինձ միշտ հիշեն։ Շատ երկար մտածեցի և որոշեցի ստեղծել մի անմահական այգի, որից կօգտվեն աղքատ մարդիկ։ Այն լինի լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։

Օգնական – Ինչ լավ բան եք մտածել, իմ տեր արքա, մարդիկ միշտ կհիշեն ձեզ ու բոլորը Ձեր մասին լավ բաներ կխոսեն։

Թագավոր – Հենց այսօր տնկեք ամենալավ ծառերը, բերեք ամենալավ այգեպանին, որ մշակի այգին և այգում լինեն բարի պահակներ։


2․ Գտիր ու առանձնացրու համեմատությունները։

գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով,

երկնքի պայծառ արևի նման։

գարունքվա անձրևի նման։