Հետաքրքիր տեղեկություններ Գյումրվա մասին

Գյումրին համարվում է Հայաստանի մեծությամբ 2-րդ քաղաքը՝ զիջելով միայն մայրաքաղաք Երևանին: 

Մինչև իր ներկայիս անվանումը ստանալը Գյումրին կոչվել է Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական: 

Գյումրվա մասին ամենահին հիշատակությանը հանդիպում ենք Քսենոֆոնի «Անաբասիս» ստեղծագործության մեջ:  

Գյումրիում է հիմնվել առաջին հայկական թատրոնը և ցուցադրվել առաջին օպերան: 

․Հայաստանի գործող ամենահին վարսավիրանոցը գտնվում է Գյումրիում՝ կառուցված 1941 թ․։ 

Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա:
Գյումրու 3 բերդերը՝ Սև , Կարմիր և Պայտաձև կանգուն են մինչև հիմա: 

Գյումրու պատմական կենտրոնը զարդարող քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին` գերմանացի ռազմագերիների ձեռքով։ 

Գյումրիի եկեղեցիներից մեկը տեղացիք անվանում են «Պլպլան ժամ». ռուսների կողմից կառուցված այս եկեղեցու գմբեթը մետաղյա է և արևի բացվելուն պես սկսում է փայլել: 

Притча о гордом кедре

В одном саду рос кедр. С каждым годом он мужал и становился всё выше и краше. Его пышная крона царственно возвышалась над остальными деревьями и отбрасывала на них густую тень. Но чем больше он разрастался и тянулся вверх, тем сильнее в нём росло непомерное высокомерие.

С презреньем поглядывая на всех свысока, однажды он повелительно крикнул:
— Уберите прочь этот жалкий орешник! — И дерево было срублено под корень.
— Освободите меня от соседства несносной смоковницы! Она докучает мне своим глупым видом, — приказал в другой раз капризный кедр, и смоковницу постигла та же участь.

Довольный собой, горделиво покачивая ветвями, спесивый красавец никак не унимался:
— Очистите вокруг меня место от старых груш и яблонь! — и деревья пошли на дрова.
Так неугомонный кедр повелел истребить одно за другим все деревья, став полновластным хозяином в саду, от былой красы которого остались одни пни.

Но однажды разразился сильный ураган. Зазнавшийся кедр изо всех сил противился ему, крепко держась за землю мощными корнями. А ветер, не встретив на своём пути других деревьев, беспрепятственно набрасывался на одиноко стоящего красавца, нещадно ломая, круша и пригибая его книзу. Наконец истерзанный кедр не выдержал яростных ударов, треснул и повалился наземь.

Մի այգում աճում էր մայրին

Մի այգում աճում էր մայրին: Ամեն տարի նա հասունանում էր ու դառնում էլ ավելի բարձրահասակ և գեղեցիկ: Իր ճոխ սաղարթը արքայավարի սլանում էր այլ ծառերի վրա և տարծում էր նրանց վրա իր խիտ ստվերը: Բայց որքան շատ էր մայրին աճում և որքան շատ էր բարձրանում վերև, այնքան ավելի մեծ էր դառնում նրա անչափելի մեծամտությունը: Բոլորին վեևրից նայելով, մի անգամ նա հրամայելով բացականչում է.

— Հեռացրե՛ք գրողի ծոցը այս խղճուկ ընկուզենուն, – և ծառը կտրվում է մինչև արմատներ:

— Ազատիր ինձ զզվելի թզենու հարևանությունից: Նա ինձ անհանգստացնում է իր հիմար տեսքով, – մեկ ուրիշ անգամ հրամայում է քմահաճ մայրին: Եվ թզենուն նույն ճակատագիրն է բաժին ընկնում ինչ ընկուզենուն:

Իրենից գոհ, հպարտորեն տարուբերելով իր ճյուղերը, գոռոզ գեղեցկադեմը ոչ մի կերպ չէր բավարարվում:

— Մաքրե՛ք իմ շուրջը այս հին տանձենիներից և խնձորենիներից, – և ծառերը դարձրեցին վառելափայտի:

Եվ այսպես անհանգիստ մայրին հրամայում է ոչնչացնել մեկը մյուսի ետևից բոլոր ծառերը՝ դառնալով այգու լիարժեք տերը:

Բայց մի անգամ ուժեղ փոթորիկ բարձրացավ: ամբարտավան մայրին ամբողջ ուժով ընդիմանում էր փոթորկին՝ արմատներով ամուր բռնելով հողից: Իսկ քամին իր ճանապարհին չհանդիպելով որևէ ծառի, առանց խոչընդոտների, ամբողջ ուժով հարձակվում էր միայնակ գեղեցկադեմի վրա` անխնա կոտրելով, ջարդելով և ճկելով ծառի բունը: Վերջապես տանջված մայրին չդիմացավ կատաղի հարվածներին, հարվածներից ու ընկավ գետնին։

Ճամբարային ուրախ օր

Այսօր ճամբարի երկրորդ օրն էր։ Առավոտյան պարապմունքից հետո մենք անցանք մեր նախագծերին։ Կարդացինք աշխատանքային երգերը, ծանոթացանք հայ գյուղացու աշխատանքային գործիքներին՝ գութանին, ճախարակին, սանդերքին և այլն։ Իմացանք, որ հայ գյուղացին յուրաքանչուր աշխատանքի համար ուներ իր երգը՝ Կալի երգ, Խնոցու երգ, Գութանի երգ, Սերմացանի երգ, Հորովել։ Հայոց լեզվից շատ հետաքրքիր ու տրամաբանական առաջադրանք կատարեցինք։ Ընկեր Բեթին, ով արևմտահայերենի մասնագետ է, մեր ջոկատի հետ քննարկեց արևմտահայերենից արևելահայերեն օրհնանքների, բարեմաղթանքների, ասացվածքների թարգմանության աշխատանքները։ Այսօր մենք Քոլեջում մասնակցել ենք ընկեր Սուսանի կինո – ֆոտոյի դասընթացին, ինձ համար շատ արդյունավետ էր այդ պարապմունքը։ Մենք օրվա վերջում շարունակեցինք խաղալ սեղանի հետաքրքիր խաղ, որի արդյունքում ես լավ մրոտվեցի։ Ինձ համար օրը շատ զվարճալի էր։